«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է անգլիական ակումբի եզրային Ջեյդոն Սանչոյի հետ կոնֆլիկտի մասին։ Հոլանդացի մասնագետի խոսքով՝ խաղացողի այն հարթվել է։
«Մանչեսթեր Յունայթեդին» խաղացողներ են պետք, իսկ Ջեյդոն Սանչոն լավ խաղացող է։ Մենք գիծ ենք քաշել ու առաջ ենք շարժվում»,- սոցցանցերում տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Մարկ Կրիտչլին։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի սկզբում Տեն Հագն ասել էր, որ Սանչոն բավական ջանք չի գործադրել մարզումների ժամանակ, ինչից հետո ֆուտբոլիստը հրապարակավ հայտարարել էր, որ հոլանդացի մասնագետի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։ Արդյունքում, Տեն Հագը հարձակվողին հեռացրել էր հիմնական կազմից։ 2024 թվականի ձմռանը Սանչոն վարձավճարով տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա»։