«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ընտրություն է կատարում երկու խաղացողի միջև, որոնցից մեկը թիմում պետք է փոխարինի հենակետային կիսապաշտպան Ռոդրիին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Անգլիայի չեմպիոնի տեսադաշում են հայտնվել «Նյուքասլի» բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարայեշը և Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ռոդրին կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։ Նշվում էր, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։