Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենին հնարավոր է կարիերան շարունակի մեկ այլ ակումբում։
25-ամյա ֆուտբոլիստը կարող էր տեղափոխվել «Աստոն Վիլա» Դուգլաս Լուիսի՝ «Յուվենտուս» տեղափոխելու գործարքի շրջանակում, սակայն բիրմինգհեմյան ակումբի հետ համաձայնություն ձեռք չի բերվել:
Ըստ լրագրող Նիկոլո Սկիրայի, «Էվերտոնը» դիտարկում է ամերիկացու տրանսֆերը ձևակերպելու տարբերակը։ Լիվերպուլյան ակումբն արդեն տեղեկություն է խնդրել հնարավոր տրանսֆերի պայմանների վերաբերյալ։ «Յուվենտուսը» մտադիր է վաճառել Մաքքենիին այս ամառ, քանի որ նա հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը․ գործող պայմանագիրն ավարտվում է մեկ տարուց։
Գերմանացի ինսայդերներն իրենց հերթին հայտնում են, որ ֆուտբոլիստը կցանկանար վերադառնալ Բունդեսլիգա։
























































