Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունը:
86 կգ Ռազմիկ Եփրեմյանը և 92 կգ Պապին Հունանյանը հաղթանակով են մեկնարկել:
70 կգ Վլադիմիր Ազարյանը սփոփիչում վստահ հաղթանակ է տարել և բրոնզե մեդալի համար կպայքարի վրացի ըմբիշի հետ, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Երեկ Արեն Իսրայելյանը (79 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) և Հայկո Գասպարյանը (57 կգ) պարտվեցին կիսեզրափակիչում և այսօր կպայքարեն բրոնզե մեդալի համար։