Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը գրավեց թիմային երկրորդ տեղը։
Սերբիայում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը վաստակել է 132 միավոր, ինչը 17-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այն ժամանակ Հայաստանը գրավեց երրորդ տեղը։
Հայ ըմբիշների արդյունքները.
🥇 Մարատ Աճեմյան (45 կգ),
🥈 Յուրի Մխիթարյան (51 կգ),
🥈 Ալեքս Մարգարյան (60 կգ),
🥈 Սեյրան Կիրակոսյան (110 կգ),
🥉 Նարեկ Գրիգորյան (65 կգ),
5-րդ տեղ՝ Անդրանիկ Խաչատրյան (48 կգ),
5-րդ տեղ՝ Արթուր Ամոյան (71 կգ),
7-րդ տեղ՝ Արամե Առաքելյան (80 կգ),
9-րդ տեղ՝ Ալեքսանդր Այդոև (55 կգ),
11-րդ տեղ՝ Լևա Շուխյան (92 կգ)։