Սերբական Նովի Սադում մեկնարկել է Մ17 ԵԱ-ն։
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հայաստանի ներկայացուցիչ Սեյրան Կիրակոսյանը մրցաշարի կիսաեզրափակիչում տուշեով հաղթեց բուլղարացի Դենիս Լազարովին և դուրս եկավ եզրափակիչ։
Հիշեցնենք, որ Հայաստանի 5 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Կիրակոսյանը։