22.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 ՉԼ. Մարտական ոչ-ոքի Մյունխենում. Բավարիան ու Արսենալը չպարզեցին հաղթողին, այլ արդյունքներ

    🎥 ՉԼ. Մադրիդի Ռեալը Բեռնաբեուում ջախջախեց Լայպցիգին

    🎥 ՉԼ. 10 հոգով մնացած Ինտերը հաղթեց Շախտյորին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

    Անսպասելի խոստովանություն․ Արսենալի դարպասապահը ցանկություն է հայտնել տեղափոխվել Լա լիգա

    La Gazzetta dello Sport․ Ինձագին կարող է կրկին եվրոպական գրանդ գլխավորել

    🎥 ՉԼ. Կոմոն սեփական հարկի տակ ջախջախեց ՄՅՈւ-ին, Գալաթասարայը ուժեղ էր Լիլից

    Պատահականորեն չենք նվաճել չեմպիոնական տիտղոսը. վաղը խաղադաշտ ենք դուրս գալու իրավիճակը շտկելու նպատակով․ Տուլիպան՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղի մասին

    🎥 Երգում ենք այդ երգը հանդերձարանում․ Կուրտուան՝ Մբապեի և նրա «բռնապետի» կերպարով մեմերի մասին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 ՉԼ. Մարտական ոչ-ոքի Մյունխենում. Բավարիան ու Արսենալը չպարզեցին հաղթողին, այլ արդյունքներ

            🎥 ՉԼ. Մադրիդի Ռեալը Բեռնաբեուում ջախջախեց Լայպցիգին

            🎥 ՉԼ. 10 հոգով մնացած Ինտերը հաղթեց Շախտյորին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

            Անսպասելի խոստովանություն․ Արսենալի դարպասապահը ցանկություն է հայտնել տեղափոխվել Լա լիգա

            La Gazzetta dello Sport․ Ինձագին կարող է կրկին եվրոպական գրանդ գլխավորել

            🎥 ՉԼ. Կոմոն սեփական հարկի տակ ջախջախեց ՄՅՈւ-ին, Գալաթասարայը ուժեղ էր Լիլից

            Պատահականորեն չենք նվաճել չեմպիոնական տիտղոսը. վաղը խաղադաշտ ենք դուրս գալու իրավիճակը շտկելու նպատակով․ Տուլիպան՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղի մասին

            🎥 Երգում ենք այդ երգը հանդերձարանում․ Կուրտուան՝ Մբապեի և նրա «բռնապետի» կերպարով մեմերի մասին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Թենիսն այլևս առաջվանը չի լինի. մաեստրո Ռաֆա Նադալն ավարտում է մեծագույն կարիերան

                  ArmSport-ի դիտակետում, ATP Tour, Roland Garros, ԱՅԼ, ԹԵՆԻՍ, Թոփ, Հեղինակային
                  29.05.24 / 21:38
                  0

                  Չէինք հասցրել մարսել այն տեղեկությունը, որ համաշխարհային տուրն անցնում է առանց մեծն Ռոջեր Ֆեդերերի, երբ այս տարվա Ֆրանսիայի բաց առաջնությունում տեղի ունեցավ իրադարձություն, որը բոլոր առումներով դարձավ պատմական. Փարիզի կորտերում պարտվեց Ռաֆա Նադալը…հողի վրա…Ռոլան Գարոսում։ Բարդ է ընկալել այս տողերը, բայց ստիպված ենք։ Առհասարակ, այս մրցաշարում 14 անգամ հաղթանակած Նադալի համար այս պարտությունն ընդամենը 4-րդն է։ Եթե հաշվի առնենք, որ իսպանացին արդեն 37 տարեկան է, և մամուլում շրջանառվում էին լուրեր, որ Նադալը պատրաստվում է ավարտել կարիերան, սա թերևս նրա վերջին պարտությունն էր հարազատ կորտերում։

                  Նախախաղային քննարկումներ

                  Նովակ Ջոկովիչը նախօրեին տխրել էր, որ խաղը կեսօրին էր, քանի որ նա ուներ «շատ մեդիա պարտավորություններ», բայց նա պատրաստակամություն էր հայտնել հետևել խաղին, որքան հնարավոր է՝ շատ։ Անդրեյ Ռուբլևը ցավակցեց Զվերևին, որ հենց նա է, գուցե, լինելու վերջին թենիսիստը, որը կհաղթի Նադալին՝ սիրելի Ռոլան Գարոսում։ Իհարկե, փարիզյան անձրևը շատ բան արեց Նադալ-Զվերև հանդիպումը ուշադրության կենտրոնում պահելու համար։ Մնացած բոլոր խաղերն ընդհատվեցին երկու-երեք անգամ:

                  Երկուշաբթի կեսօրվա ծրագիրը դարձել էր գերպահանջված: Կենտրոնական կորտի տոմսերը, իհարկե, սպառվել էին վաղուց՝ շատ ավելի վաղ, քան պարզ էր դարձել, որ Նադալը կմասնակցի մրցաշարին: Իսկ երբ Ռաֆայի մասնակցության փաստը հաստատվեց (գործնականում որևէ մեկը դրան չէր էլ կասկածում), վերավաճառողները տոմսերի արժեքները բարձրացրին երկինք՝ 1500-ից 3000 եվրո։ Սոցցանցերում նույնիսկ 6000-6500 եվրոյի մասին գրառումներ եղան։

                  Աստղերը

                  Նման աստղազարդ տրիբունաներ համաշխարհային սպորտում, սովորաբար, ունենում է Մոնակոյի Գրան Պրին։ Բարեբախտաբար, Արքայական ավտոսպորտի ամենաշքեղ փուլի անցկացումը գրեթե համընկավ գրունտի արքայի ելույթի հետ, և մեծագույն աստղերը չէին կարող ձեռքից բաց թողնել Նադալի հավանական հրաժեշտի հանդիպումը տեղից դիտելու հնարավորությունը։

                  Իհարկե, բոլորը պասում էին տրիբունաներում Նովակ Ջոկովիչին։ Սերբ թենիսիստը հենց առաջին սեթից այնտեղ էր։

                  Կառլոս Ալկարասը, որին համարում են թենիսի ապագան հենց Նադալից հետո, նույնպես հետևում էր հայրենակցի խաղին՝ մի փոքր տխուր հայացքով։

                  Այս խաղի ընթացքում մենք բոլորս մի փոքր Ռոդրի էինք։ «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպանի ռեակցիան լիարժեք արտահայտում է թենիս գոնե մի քիչ սիրող մարդկանց ապրումները։

                  Գրունտի արքան սիրելի մրցաշարին մասնակցելու հատուկ հրավեր էր ստացել ու հենց առաջին շրջանում պետք է մրցեր վերջերս գերազանց թափ հավաքած Ալեքսանդր Զվերևի հետ։ Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը 1-2 շաբաթ առաջ ուժեղագույնը դարձավ Հռոմի մաստերսում ու հաստատեց Ռոլան Գարոսում հաղթողի ֆավորիտներից մեկի իր կարգավիճակը։ Նրա դեմ վնասվածքի ու վիրահատության պատճառով երկար բացակայած Նադալը լուրջ պայքար ծավալելու շանս գրեթե չուներ՝ պարտություն 3-6, 6-7, 3-6 հաշվով։ Հասկանանք՝ ինչու՞ և ինչպե՞ս տեղի ունեցավ այս պարտությունը։

                  Պարտության պատճառները

                  Առաջնահերթ դիմում ենք մարդկանց, ովքեր համոզում էին իրենք իրենց և մյուսներին, որ ներկայիս Նադալը կարող է հանկարծ վերափոխվել նախկին (չքաղաքականացնել) Նադալի և սենսացիա առաջացնել մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկի դեմ խաղում. ապրում են ինչ-որ աշխարհում, այլ իրականությունում: Այո, Նադալը շատերից լավն է 37 տարեկանում, լավը կլինի 45-ում էլ։ Եվ դա գրեթե առանց խաղային պրակտիկայի, առանց մեծ հաղթանակների և առանց ինքնավստահության: Բայց նա չի ձգում թոփ 5-ի մակարդակին՝ նույնիսկ իր սիրելի մրցաշարի՝ իր սիրելի կորտում, որտեղ գրունտի յուրաքանչյուր մասնիկ նրան «դեմքով ճանաչում է», ձուլվում է նրա հետ և լրացուցիչ ուժ է տալիս:

                  Գլխավորը, ինչը պակասում էր Նադալին, նրա հարվածների «ծանրությունն» էր։ Դա ակնհայտ էր հանդիպման առաջին իսկ խաղարկումներից։ Առանց իր արքայական հարվածների ծանրության՝ Ռաֆան չի կարող թելադրել իր խաղն ու կամքը, չի կարող մրցակիցներին «լղոզել» կորտով մեկ, չի կարող դոմինանտ ուժ լինել դիմային գծի խաղարկումների ժամանակ։ Հատկապես այնպիսի հակառակորդի դեմ խաղում, ինչպիսին վարչապետ Զվերևն է։ Նադալի հարվածները շատ հաճախ զուրկ էին խորությունից, արագությունից, պտույտից։ Զվերևը կուլ տվեց մրցակցին ու նույնիսկ «ախ» էլ չասաց։

                  Մի տարօրինակ պահ էլ կա. անհասկանալի էր՝ ինչպե՞ս է Զվերևը հաղթում Նադալին ճիշտ այն մարտավարությամբ, որով նա հաղթում էր Նիկոլաս Հարիին՝ Հռոմի հիշյալ Մաստերսում: Ի վերջո, Նադալն (նույնիսկ այս տարիքում ու այս վիճակում) ու Հարին բոլորովին այլ մոլորակի խաղացողներ են: Բայց արի ու տես, որ նույն տակտիկան արդյունավետ աշխատեց  նրանց երկուսի դեմ էլ. Զվերևը նրանց  փակեց այսպես կոչված «բեքհենդ ծուղակներում»։ Նա մեծ հաջողությամբ ու բավական հեշտությամբ հաշվում էր Նադալի բեքհենդի ​​անկյունը և նրան «թաղում» էր այնտեղ՝  չտալով նույնիսկ տարրական շունչ քաշելու հնարավորություն։

                  Բնականաբար, Նադալը Նադալ չէր լինի, եթե չկարողանար դուրս գալ այդ ծուղակներից։ Ինչ վիճակում էլ Ռաֆան լինի, նա գիտի, թե ինչպես պետք է կտրուկ խաղալ բեքհենդով, գիտի՝ ինչպես պետք է խիստ մոտիկ ու արդյունավետ խաղալ՝ դիմային ու եզրային գծերի երկայնքով: Բայց, ընդհանուր առմամբ, նրա մոտ բացակայում էր ագրեսիան, այն գիշատիչի բնազդը, որը նկատելի էր միշտ Նադալի խաղում այս 20 տարիների ընթացքում, չէր բավականացնում, որպեսզի նա հետևողականորեն հաղթահարեր գերմանացու ճնշումը: Նադալը չուներ արագություն, ինչը նրան թույլ չէր տալիս շարժման միջոցով իր համար ֆորհենդային դիրքեր ստեղծել և նախաձեռնությունը վերցնել։

                  Իհարկե, մենք տեսանք նաև հին Նադալից, Մեծ Նադալից ինչ-որ դրվագներ: Երբեմն արթնանում էր մահացու ֆորհենդ կրակող անխափան մտրակը, որն ահ ու սարսափ էր առաջացնում երկու սերնդի հակառակորդների շրջանում։ Երբեմն Ռաֆան վարպետության դաս էր ցուցադրում ցանցի մոտ։ Այս ամենը նրան թույլ էր տալիս երկրորդ և երրորդ սեթերում առաջ անցնել բրեյքով՝ ստիպելով Զվերևին պայքարել։

                  Իսկ հիմա հանենք վարդագույն ակնոցները և ներկայացնենք պայքարի իրական կողմը։ Այդպիսի հատվածները բավական չէին Նադալին։ Հանդիպման մեծ մասում Ռաֆան խաղում էր հակագրոհելով։ Պետք է խոստովանել, որ այս խաղում պայքարի ինտենսիվությունը հիմնականում պահպանվում էր այն պատճառով, որ մրցակիցը շատ սխալներ էր թույլ տալիս: Գուցե հենց դրա վրա էլ Նադալը փորձել էր դնել շեշտը, քանի որ գիտեր, որ Զվերև = շատ սխալներ։

                  Նադալի ու նրա երկրպագուների համար ամենատհաճը վճռական պահերին թույլ տված սխալներն էին։ Երկրորդ սեթում նրա վճռական մատուցումն էր, սակայն այդ գեյմը նա կատարյալ ձախողեց։ Փորձեց կառչել թայբրեյքերից, բայց դարձյալ վճռական պահին թույլ տվեց աններելի սխալ՝ իրականացնելով այս վատ դրոպ-շոթը։

                  https://armsport.am/wp-content/uploads/2024/05/ezgif-3-895ae57c56.mp4

                  Կոպիտ ասած՝ Նադալը ամբողջ հանդիպման ընթացքում ցույց տվեց, որ նրա խաղամակարդակն ու վարպետությունը ոչ մի տեղ չեն կորել, պարզապես վնասվածքից հետո այդ ունակությունները մտել են այլ՝ պակաս մրցունակ և թույլ օրգանիզմի, մարմնի մեջ, որը ոչ մի շանս չունի Զվերևի ու մյուս երիտասարդների դեմ։

                  Այո, պայքարելու ցանկությունը չի վերացել։ Խաղում 2 հատված կար, երբ նա, կարծես, հանձնվեց՝ մրցակցին տալով երկու բրեյք։ Բայց հետո նա թոթափեց վրայի «ժանգը» և սկսեց խաղալ ֆորհենդով, ավելի սուր մատուցել և հարձակվել: Ու զգացմունքները միացա՜ն։ Սովորաբար սառնարյուն Զվերևի ֆոնին տաքարյուն Նադալի յուրաքանչյուր սուր հարված Ռոլան Գարոսի կորտերը ողջունում էին մեծագույն հաղթանակի պես։ Այդ ժամանակ թվում էր՝ 2008 թվականն է կամ, առնվազն, 2022 թվականը: Բայց ամեն անգամ Ռաֆան բաց էր թողնում դրվագները, հապաղում էր, շեղ էր հարվածում։ Ու բոլորը հասկացան, որ, ի վերջո, 2024 թվականն է, Նադալն էլ 37 տարեկան է։

                  Տխուր է, բայց իրականությունը սա է։ Պետք է սովորենք ապրել ու սիրել թենիսն արդեն նաև առանց Ռաֆա Նադալի։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #ալեքսանդր-զվերև#ռաֆայել-նադալռոլան-գարոսՌոջեր Ֆեդերեր
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

                  14.09.26

                  US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

                  10.09.26

                  Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

                  12.07.26

                  Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

                  17.06.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 ՉԼ. Մարտական ոչ-ոքի Մյունխենում. Բավարիան ու Արսենալը չպարզեցին հաղթողին, այլ արդյունքներ

                  01:08 / 22.10.26

                  🎥 ՉԼ. Մադրիդի Ռեալը Բեռնաբեուում ջախջախեց Լայպցիգին

                  01:01 / 22.10.26

                  🎥 ՉԼ. 10 հոգով մնացած Ինտերը հաղթեց Շախտյորին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

                  00:53 / 22.10.26

                  Անսպասելի խոստովանություն․ Արսենալի դարպասապահը ցանկություն է հայտնել տեղափոխվել Լա լիգա

                  23:40 / 21.10.26

                  La Gazzetta dello Sport․ Ինձագին կարող է կրկին եվրոպական գրանդ գլխավորել

                  23:10 / 21.10.26

                  🎥 ՉԼ. Կոմոն սեփական հարկի տակ ջախջախեց ՄՅՈւ-ին, Գալաթասարայը ուժեղ էր Լիլից

                  22:39 / 21.10.26

                  Պատահականորեն չենք նվաճել չեմպիոնական տիտղոսը. վաղը խաղադաշտ ենք դուրս գալու իրավիճակը շտկելու նպատակով․ Տուլիպան՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղի մասին

                  22:15 / 21.10.26

                  🎥 Երգում ենք այդ երգը հանդերձարանում․ Կուրտուան՝ Մբապեի և նրա «բռնապետի» կերպարով մեմերի մասին

                  21:51 / 21.10.26

                  Կրոսը կազմել է պատմության լավագույն կիսապաշտպանների հնգյակը․ Բարսելոնայիլ լեգենդները զիջել են միայն մեկ ֆուտբոլիստի

                  21:10 / 21.10.26

                  Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը

                  20:40 / 21.10.26

                  Թանկ գնով տրված հաղթանակ․ Խվիչայից հետո ՊՍԺ-ն կորցրել է ևս երկու առաջատարի

                  20:10 / 21.10.26

                  📷 Բարսելոնան բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին՝ ՊՍԺ-ի երկրպագուների սկանդալային պաստառի պատճառով

                  19:10 / 21.10.26

                  Բարսելոնան հերթական կորուստն ունի Էլ Կլասիկոյից առաջ

                  18:20 / 21.10.26

                  Պետք չէ անընդհատ հիշեցնել պարտությունների մասին․ Կիվու

                  17:15 / 21.10.26

                  Արթուր Ղարիբյանը՝ հավաքականում խփած գոլի և Սպերցյանի խաղամակարդակի մասին

                  16:15 / 21.10.26

                  Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին

                  15:20 / 21.10.26

                  Չեմ կարծում, թե որևէ մեկին ստվերում եմ թողել․ Դուեն ակնարկել է Յամալին

                  14:10 / 21.10.26

                  Կվարացխելիայի համար մրցաշրջանն ավարտվա՞ծ է․ ինչ է հայտնի վրացի ֆուտբոլիստի վնասվածքից

                  13:05 / 21.10.26

                  Նրանք խաղում միջինը 4 գոլ էին խփում, իսկ մենք բաց թողեցինք ընդամենը երկուսը. Լուիս Էնրիկե

                  12:20 / 21.10.26

                  Ո՛չ և վերջ. ինչպե՞ս Ռաֆինյան կտրուկ լքեց հարցազրույցի գոտին

                  11:20 / 21.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  📷 100 տոկոսով Բենֆիկա՝ Հայաստանի սրտում․ ի՞նչ է սպասվում Երևանում բացվող Բենֆիկայի ակադեմիայում

                  10:15 / 21,10,26

                  Կարդալ ավելին

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.