Շարունակվում է Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը։
Այսօր մրցաշարում պայքարն են սկսում ազատ ոճային ըմբիշները։ Օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն նաև Հայաստանի 4 ներկայացուցիչներ՝ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):
Լյովա Գևորգյանը (125 կգ) հաղթեց մեկնարկում Գենադի Կուդինովիչին 11-0 հաշվով։ Նրա հաջորդ մրցակիցը ԱԱ-2018-ի արծաթե մեդալակիր չինացի Դեն Չժիվեյն է։
Սերգեյ Սարգսյանը պարտվեց մեկնարկում չինացի մրցակցին։
Ուկրաինան ներկայացնող Էրիկ Առուշանայանը (65 կգ) ևս հաղթանակով է մեկնարկել մրցաշարում։