«Բավարիան» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Էրիկ տեն Հագի թեկնածությունը՝ որպես փոխարինող Թոմաս Տուխելին, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը։ Այս մասին հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաները» հետաքրքրված են Տուխելով, ով նույնպես դրական է վերաբերվում «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու հնարավորությանը։
Ընդգծվում է, որ գերմանացի մասնագետը չի ցանկանում բանակցել անգլիական ակումբի հետ, քանի դեռ չի կայացել Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը Մադրիդի «Ռեալի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 8-ին։