«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Անգլիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ հանդիպման արդյունքները (2-0).
«Այս հաղթանակը շատ լավ արձագանք է Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն, ես հպարտ եմ թիմով։ Մենք արժանի էինք հաղթանակի այս խաղում և կրկին անառիկ պահեցինք դարպասը:
Իհարկե, մենք հիասթափված ենք «Բավարիայից» կրած պարտությունից, բայց մեզ դեռ հինգ հանդիպում է սպասվում, և մենք կրկին գլխավորում ենք աղյուսակը։
Անգամ 2-0-ի դեպքում չես կարող վստահ լինել հաղթանակին, «Վուլվերհեմփթոնը լավ թիմ է, որը որոշ փոփոխություններ կատարելով՝ մեզ համար խնդիրներ ստեղծեց»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։