Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի խաղում «Արսենալը» արտագնա խաղում հաղթեց «Վուլվերհեմփթոնին»՝ 2-0։
Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացել է Լոնդոնի կիսապաշտպան Լեանդրո Տրասարդը։ Հյուրերի առավելությունը կրկնապատկել է Մարտին Էդեգորը։
«Արսենալը» (74 միավոր) շրջանցեց «Մանչեսթեր Սիթիին» (73) և զբաղեցրեց ԱՊԼ-ի առաջին տեղը, սակայն «Քաղաքաբնակները» մեկ խաղ պակաս ունեն:
«Վուլվերհեմփթոնը» (43) շարունակում է մնալ 11-րդ հորիզոնականում։