«Լացիոյի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Մարտի 13-ին մասնագետը լքել է իր պաշտոնը հռոմեական ակումբում։ Նշվում է, որ «Նոթինգհեմ Ֆորեսթն» արդեն դիմել է իտալացուն, սակայն մարզիչը մերժել է այդ ակումբի առաջարկը։
Ըստ TMW-ի, Սարիի հետ բանակցել են նաև «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» ներկայացուցիչները. 65-ամյա մարզիչը դեռևս չի պատասխանել, թեև նա հետաքրքրված է կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելու հարցում:
Հիշեցնենք, որ Մաուրիցիո Սարին արդեն աշխատել է ԱՊԼ-ում՝ 2018/19 մրցաշրջանում Լոնդոնի «Չելսիում»։