«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ չէր կարող թիմում պահել կիսապաշտպան Քոլ Պալմերին, որը երկու տարի՝ ցանկանում էր հեռանալ հարազատ ակումբից:
Անցյալ տարի «Չելսին» 47 միլիոն եվրոյով գնել է Պալմերին «Մանչեսթեր Սիթիից»:
Այս մրցաշրջանում 21-ամյա անգլիացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում խփել է 20 գոլ և ռմբարկուների մրցավազքում առաջատարարությունը կիսում է «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։
«Նա բացառիկ խաղացող է: Ես բազմիցս ասել եմ, որ ես նրան չեմ տվել այն րոպեները, որին նա հավանաբար արժանի էր, և այժմ նա դրանք ունի «Չելսիում»: Նա համեստ տղա է՝ մեծ պոտենցիալով։ Նա ֆանտաստիկ է խաղում, ուրեմն ի՞նչ կարող եմ ասել: Որոշումն ընդունվել է բազմաթիվ պատճառներով.
Երկու մրցաշրջան նա խնդրում էր, որ թողնեն հեռանա, ես խնդրեցի, որ մնա։ Նա ասաց, որ ուզում է հեռանալ: Ի՞նչ կարող էինք անել։ Ես խնդրեցի մնալ, քանի որ Մահրեզը հեռացավ, բայց երկու մրցաշրջան նա ցանկանում էր հեռանալ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։