«Ասթոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Լիլի» նկատմամբ տարած հաղթանակի (1:2, 11մ՝ 4:3) մասին։
«Կարծում եմ, որ այսօր մենք հեռու էինք լավ խաղից, բայց ուժեղ թիմերը միշտ հաղթում են: Մեր խաղացողներն ու մարզիչն իսկապես առանձնահատուկ են: Ակումբի սեփականատերերի հետ միասին նրանք միշտ աջակցում են մեզ: Զգացողություն կա, որ մենք ինչ-որ առանձնահատուկ բան կիրագործենք»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ասթոն Վիլլան» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա «Օլիմպիակոսի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 2-ին, իսկ պատասխան խաղը՝ 9-ին։