Ապրիլի 18-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։
«Ասթոն Վիլլան» 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Լիլին» (1:2, 11մ. – 4:3), «Օլիմպիակոսը» հաղթեց «Ֆեներբահչեին» (1:0, 11մ. – 3:2), «Ֆիորենտինան» առավելության հասավ «Վիկտորիա Պլզենի» (2:0), իսկ «Բրյուգեն»՝ ՊԱՕԿ-ի (2:0) նկատմամբ։
Այսպիսով՝ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում ձևավորվեցին հետևյալ զույգերը.
«Ասթոն Վիլլա» — «Օլիմպիակոս»
«Ֆիորենտինա» – «Բրյուգե»