Մյունխենի «Բավարիայի», Գերմանիայի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը պատմել է, թե ինչպես է Ժոզե Մոուրինյուն արգելել իրեն մարզվել անգլիական ակումբի հիմնական կազմի հետ։
«Ես շատ տխուր էի, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ ակումբն էր իմ սրտում: Ես շատ բան տվեցի, երբ խաղում էի, ուստի տխուր էի, բայց ես այն մարդ չեմ, ով կվազի լրագրողների մոտ և խոսի այդ մասին: Ինձ համար ավելի կարևոր է կենտրոնանալ ֆուտբոլի վրա և մնալ այնպիսին, ինչպիսին կամ։
Երբ առաջին օրը ժամանեցի ակումբի բազա, մարզվեցի Զլատան Իբրահիմովիչի հետ։ Հաջորդ օրը, իմ ծննդյան օրը, երբ ներս մտա ՄՅՈւ-ի մարզումային բազայի՝ Քարինգթոնի դռնից, Ջոն Մուրթոն (ակումբի ֆուտբոլային տնօրենը) այնտեղ էր և ասաց, որ ինձ թույլ չեն տվել մտնել հանդերձարան. այդպես է ասել մարզիչը: Ես ստիպված էի նրան խնդրել, որ բերի իմ մարզումային կոշիկներն ու մարզասարքերը: Հարցրի, թե ում հետ եմ մարզվելու, նա ասաց, որ մինչև 16 տարեկանների թիմ կա, ես գնացի նրանց հետ մարզվելու:
Առաջին անգամ ինչ-որ մեկը ներողություն խնդրեց այն ժամանակ, երբ ես որոշեցի հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» և մեկնել Ամերիկա»,- Շվայնշտայգերի խոսքերը մեջբերում է BBC-ն՝ հղում անելով The Overlap YouTube ալիքին:
























































