Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ասթոն Վիլլան» ընդունել էր «Լիլին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ասթոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոտկինսը։ 56-րդ րոպեին Ջոն Մաքգինը կրկնապատկեց բիրմինգեմյան թիմի առավելությունը։
Հանդիպման վերջնամասում՝ 84-րդ րոպեին, հյուրերի կազմում աչքի ընկավ Բաֆոդե Դիակիտեն։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին։