7.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Վիկարիոյին ընդամենը մեկ խորհուրդ եմ տվել․ Բուֆոն

    Կիվուի հստակ ուղերձը․ Ինչ ծրագրեր ունի Ինտերը Մխիթարյանի հետ

    Արյունահոսություն, շեղված միջնապատ և հին դիմակ․ ի՞նչ է սպասվում Էրիկ Գարսիային

    Բարսեղյանը և թիմակիցները պետք է ուղիներ փնտրեն՝ ճգնաժամից դուրս գալու համար․ Sportnet

    Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

    🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

    🎥 Յուվենտուսը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Միլանի հետ խաղում

    ԱՊԼ․ Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

        🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Վիկարիոյին ընդամենը մեկ խորհուրդ եմ տվել․ Բուֆոն

            Կիվուի հստակ ուղերձը․ Ինչ ծրագրեր ունի Ինտերը Մխիթարյանի հետ

            Արյունահոսություն, շեղված միջնապատ և հին դիմակ․ ի՞նչ է սպասվում Էրիկ Գարսիային

            Բարսեղյանը և թիմակիցները պետք է ուղիներ փնտրեն՝ ճգնաժամից դուրս գալու համար․ Sportnet

            Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

            🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

            🎥 Յուվենտուսը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Միլանի հետ խաղում

            ԱՊԼ․ Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Կարևոր մեդալներ՝ ոչ այնքան կարևոր մրցաշարում․ Ամփոփում ենք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը

                  ArmSport-ի դիտակետում, Ազատ ոճի, ԱՅԼ, ԸՄԲՇԱՄԱՐՏ, Թոփ, Հեղինակային, Հունահռոմեական
                  22.02.24 / 16:49
                  0

                  2024-ը խոստումնալից տարի է հայկական սպորտի համար։ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում մենք հերթական անգամ լինելու ենք դոմինանտ ուժ հայկական «ավանդական» սպորտաձևերում։ Դրանում հերթական անգամ համոզվեցինք Բուխարեստում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջնական պատկերը դիտելուց հետո։

                  Ավանդույթի համաձայն փայլեցին հունահռոմեական ոճի ըմբիշները՝ Արթուր Ալեքսանյանի գլխավորությամբ։ Նրանց արդյունքները ինչ-որ տեղ նույնիսկ սպասելի էին (ասում ենք հաճելի հանդգնությամբ)։ Ազատոճայիններից, սակայն, այդքան եզրափակիչներ ու մեդալներ, գործնականում, քչերն էին ակնկալում։ Ի՞նչ եղավ Ռումինիայի մայրաքաղաքում, ո՞վ պետք է հաղթեր, բայց չհաղթեց, սպասելի հաղթանակների ու անսպասելի պարտությունների մասին պատմենք հերթով։

                   

                  Ալեքսանյանի 7-րդը, Գալստյանի անհաջողությունը

                  55kg GR — Manvel Khachatryan (ARM) df. Stefan Hristov Grigorov (BUL)

                  Նախ անցնենք ընդհանուր պատկերի վրայով։ Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմը հանդես եկավ ամբողջական կազմով։ Հայաստանը ներկայացնում էր 10 ըմբիշ՝ Մանվել Խաչատրյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։

                  Մեր թիմը նվաճեց 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 7-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ նվաճեց երրորդ տարին անընդմեջ, իսկ Մանվել Խաչատրյանն արժանացավ բրոնզե մեդալի։

                  Իհարկե, Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանն այն մակարդակի ըմբիշներ են, որոնցից ակնկալիքը բացառապես «ոսկե» է։ Այդպես էլ եղավ։

                  Արթուր Ալեքսանյանը գերազանց մրցաշար անցկացրեց՝ առանց որևէ խնդիրների հասնելով եզրափակիչ։ Ռուս Մագոմեդ Մուրթազալիևի հետ եզրափակիչ գոտեմարտում «Ճերմակ արջը» հերթական անգամ ապացուցեց, որ նա ուժեղագույնն է 97 կգ քաշային կարգում ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում։ Արթուրը առաջին մրցափուլից հետո պարտվում էր 0-3 հաշվով, սակայն ընդմիջումից հետո վերադարձավ գորգ ու մրցակցին ուղարկեց խեցգետինների հետ ձմեռն անցկացնելու՝ 6-3։

                  Շուտով Ալեքսանյանը ստիպված կլինի Եվրոպայի առաջնությանն իր հետ ևս մեկին հատուկ վերցնելու, որպեսզի վերջինս օգնի ձեռքի մատներով ցույց տալ իր չեմպիոնության թիվը։ 

                  Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում թեպետ ուժեղագույններից է ու Հայաստան վերադարձավ ոսկե մեդալով, բայց, ինչպես ասում են, յուրաքանչյուր մրցափուլում նա իր հաղթանակը ճանկռելով է տարել՝ ընդհուպ մինչև եզրափակիչ։ Գլխավոր գոտեմարտում արդեն Մալխասն ուներ կատարյալ առավելություն՝ 7-0։ Ալեքսանյանը վստահ կարող է պայքարել ՕԽ երկրորդ ոսկու համար, իսկ Մալխասն աշխատելու տեղ ունի, քանի որ քառամյակի գլխավոր ստուգատեսում պայքարի մեջ են լինելու նաև Ասիայի և Կենտրոնական Ամերիկայի ներկայացուցիչները, որոնք ավանդույթի համաձայն, նույնպես ուժեղ են մենապայքարային սպորտաձևերում ու կարող են լուրջ խնդիրներ ստեղծել Ամոյանի համար։

                  Հաճելի անակնկալ էր Մանվել Խաչատրյանի ելույթը։ 55 կգ քաշային կարգում առաջինը պայքարի մեջ մտած ըմբիշը հասավ կիսաեզրափակիչ, որտեղ նրան հաջողության հասնելուն խանգարեց կանոնակարգը. մրցակիցը դուրս եկավ եզրափակիչ՝ զուտ ավելի բարձր միավորանոց հնարք կատարելու շնորհիվ։ Ցավալիորեն, Մանվելը պայքարեց միայն բրոնզի համար ու դա արեց հիանալի։

                   

                  Ձախողումները

                  Եթե լինենք անկեղծ՝ այլ քաշային կարգերում մեդալի հույսեր առանձնապես չկային էլ։ Հատկապես մտահոգիչ է 130 կգ քաշային կարգը։ Դավիթ Օվասափյանը յուրաքանչյուր մրցավայր է մեկնում առանց լուրջ պատրաստության, քանի որ այդ քաշային կարգում նա չունի մրցակից, որի հետ կանցկացնի համապատասխան մարզումային գործընթաց։ Դրա պատճառով մեդալի ակնկալիք չունենք այս քաշային կագում։ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ) իրենց մեկնարկային գոտեմարտերում պարտվեցին։ Եթե հաշվի առնենք, որ սա միայն Եվրոպայի առաջնությունն է, ակնկալել, որ նրանք կարող են պայքարել օլիմպիական մեդալի համար պետք չէ։

                  Ամենամեծ ձախողումներից մեկը կապված է Սլավիկ Գալստյանի հետ։ 67 կգ քաշայինը, որը մինչև այս 3 անգամ կանգնել է Եվրոպայի առաջնության պատվո հարթակի երրորդ աստիճանին, այս անգամ իր հնարավորություններից զգալիորեն ցածր հանդես եկավ։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց թուրք Մուրատ Ֆիրատի հետ և պարտվեց 4-5 հաշվով։ Անխոս, Սլավիկը կարող էր և պետք է մեդալ նվաճեր, բայց մրցաշարին լավ մարզավիճակում չէր մոտեցել։ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանից էլ կային ակնկալիքներ, սակայն նա հենց առաջին մրցափուլում պարտություն կրեց ոչ այնքան ուժեղ բելառուս Կիրիլ Մակսևիչից։

                   

                  Արսեն «հաղթեմ 50 վայրկյանում» Հարությունյանն ու պարտված Թևանյանը

                  Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի դարձավ «Օլիմպավանում» կայացած բաց մարզումից հետո։ Աշխարհամասի առաջնությանը հայտավորվել էին Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ), ինչպես նաև Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):

                  Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը ելույթն ավարտեց 2 ոսկե ու 1 բրոնզե մեդալով։ Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն, Արման Անդրեասյանն (70 կգ) առաջին անգամ նվաճեց ոսկե մեդալ, իսկ Մեժլում Մեժլումյանը (61 կգ) արժանացավ բրոնզե մեդալի։

                  Ինչպես և Արթուր Ալեքսանյանի պարագայում, Արսեն Հարությունյանից աշխարհամասի ստուգատեսում ակնկալվում էր միայն ոսկե մեդալ։ Եվրոպայի եռակի չեմպիոնի համար ցանկացած այլ արդյունք ընկալվելու էր որպես ձախողում։ Արսենը չհիասթափեցրեց մեզ՝ ցուցադրելով մրցաշարում ամենավստահ ելույթներից մեկը բոլոր քաշային կարգերում։ Իր բոլոր մրցակիցներին Արսենը հաղթել է վաղաժամ։ Հատկապես տպավորիչ էր նրա հաղթանակը եզրափակիչում. Հարությունյանը 50 վայրկյանում 10-0 հաշվով առավելության հասավ թուրք ըմբիշ Մուհամեդ Կարավուսի նկատմամբ։

                  57kg FS — Arsen Harutyunyan (ARM)

                  Առավել քան ակնհայտ երևում է Արման Անդրեասյանի զարգացման դինամիկան։ Մեր 70 կիլոգրամ քաշային ըմբիշն ամեն տարի ավելի է բարելավում իր արդյունքներն ու փոխում մեդալի գույնը։ 2021-ին նա կանգնեց աշխարհամասի ստուգատեսի պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Հաջորդ տարի Անդրեասյանը պարտվեց միայն եզրափակիչում, իսկ այս տարի ճանապարհին չհայտնվեց այնպիսի մրցակից, որն ի զորու կլիներ որևէ դիմադրություն ցույց տալ։ Ոսկե մեդալի համար պայքարում վրացի Ակակի Կեմերտելիձեն ուներ 3 միավորի առավելություն, բայց Արմանը դրսևորեց կամային որակներ ու, 7-3 հաշվով հաղթանակ տոնելով, դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Օլիմպիական խաղերում հաջողությունը կրկնելը շատ բարդ է լինելու, սակայն փորձը փորձանք չէ։

                  Մեծագույն անակնկալ էր Մեժլում Մեժլումյանի մեդալը։ 23-ամյա ըմբիշը մինչև այս պահը Եվրոպայի/աշխարհի առաջնություններում տպավորիչ արդյունքներ ցույց տալ չի կարողացել։ Սակայն այս անգամ կարողացավ հավաքված ելույթ ունենալ ու արժանանալ բրոնզե պարգևի։ Իհարկե, աշխարհի առաջնությունում կամ Օլիմպիական խաղերում նրանից մեդալ ակնկալելը բարդ կլինի, բայց երևում է, որ 61 կգ քաշային կարգում էլ աճում է մրցունակ ըմբիշ։

                   

                  Ձախողումները

                  Արսեն Հարությունյանը միակ ազատ ոճային ըմբիշը չէր, որից հայ մարզասերն ակնկալում էր ամենաբարձր հարգի մեդալ։ Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը պետք է որ վստահորեն պաշտպաներ տիտղոսը։ 1/8 եզրափակիչի արգելքը հեշտությամբ հաղթահարելուց հետո, սակայն, նա միավորների նվազագույն տարբերությամբ պարտվեց Հաջիմուրադ Ռաշիդովին։ Վերջինս հայ ըմբիշին տվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն, քանի որ դուրս եկավ եզրափակիչ։ Փետրվարի 17-ին Վազգենը սփոփիչ գոտեմարտում պետք է հաղթեր գերմանացի Անդրե Կլարկեին ու բրոնզը վիճարկեր վրացի Գոդերձի Ձեբիսաշվիլու հետ, բայց այստեղ էլ չստացվեց՝ պարտություն գերմանացուց 2-3 հաշվով։

                  Վազգեն Թևանյանը 65 կգ քաշային կարգի ուժեղագույն ըմբիշներից է, և առաջիկա Օլիմպիական խաղերում բոլորը նրանից մեդալ են սպասում։ Եվրոպայի առաջնությունում նրա ձախողման պատճառը, հավանաբար, թեթև վնասվածքն էր, որը նա ստացել էր դեռևս նախորդ տարվա վերջում։ Հուսանք քառամյակի գլխավոր ստուգատեսին մարզչական ու բժշկական շտաբը նրան կկարողանան լիարժեք պատրաստել գորգ դուրս գալու համար։

                  Ինչո՞վ էր կարևոր այս մրցաշարը

                  Ցանկացած մեծ մրցաշարում՝ աշխարհի, Եվրոպայի առաջնությունում կամ Օլիմպիական խաղերում, հաղթանակ տոնելը ցանկացած մարզիկի համար մեծ նվաճում է։ Այո, մեդալային հաշվարկում մեր տղաները բարձր դիրք զբաղեցրին, ինչը շատ գովելի է։ Դրական կողմերից մեկը ազատ ոճի ըմբիշների լավ ելույթն էր։ Երկար տարիներ մեր ազատ ոճայիններն այսքան ուժեղ չեն եղել, երկար ժամանակ առնվազն 2 ըմբիշ չէր դիտարկվել որպես Օլիմպիական մեդալի հավակնորդ։

                  Բայց եկեք նաև չմոռանանք, որ Եվրոպայի առաջնությունը, մեծ հաշվով, մեծ մարզումային հարթակ է մեր տղաների համար։ Ըմբշամարտում մեծ ուժ են ներկայացնում Ասիայի և Ամերիկայի գոտու ներկայացուցիչները, որտեղ նույնպես այս պորտաձևը լուրջ զարգացած է։ Հետևաբար, առանց նրանց հետ մրցելու բարդ է իրական գնահատական տալ մերոնց արդյունքներին։ Բացի դրանից, մրցաշարն ինքնին վարկանշային չէ, ինչը ևս թեթևակիորեն գցում է նրա կարգը։

                  Եվրոպայի առաջնությունում ելույթները լավն էին, բայց այսքանով պետք է էյֆորիան դադարի, իջնենք երկնքից ու լրջորեն նախապատրաստվենք Օլիմպիական խաղերին։ Այնտեղ մրցակիցներն ավելի ուժեղ, զայրացած ու մոտիվացված են լինելու։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Վիկարիոյին ընդամենը մեկ խորհուրդ եմ տվել․ Բուֆոն

                  07.09.26

                  Կիվուի հստակ ուղերձը․ Ինչ ծրագրեր ունի Ինտերը Մխիթարյանի հետ

                  07.09.26

                  Արյունահոսություն, շեղված միջնապատ և հին դիմակ․ ի՞նչ է սպասվում Էրիկ Գարսիային

                  07.09.26

                  Բարսեղյանը և թիմակիցները պետք է ուղիներ փնտրեն՝ ճգնաժամից դուրս գալու համար․ Sportnet

                  07.09.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Վիկարիոյին ընդամենը մեկ խորհուրդ եմ տվել․ Բուֆոն

                  14:25 / 07.09.26

                  Կիվուի հստակ ուղերձը․ Ինչ ծրագրեր ունի Ինտերը Մխիթարյանի հետ

                  13:15 / 07.09.26

                  Արյունահոսություն, շեղված միջնապատ և հին դիմակ․ ի՞նչ է սպասվում Էրիկ Գարսիային

                  12:00 / 07.09.26

                  Բարսեղյանը և թիմակիցները պետք է ուղիներ փնտրեն՝ ճգնաժամից դուրս գալու համար․ Sportnet

                  11:10 / 07.09.26

                  Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

                  10:20 / 07.09.26

                  🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

                  01:08 / 07.09.26

                  🎥 Յուվենտուսը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Միլանի հետ խաղում

                  00:42 / 07.09.26

                  ԱՊԼ․ Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

                  00:08 / 07.09.26

                  Ինչո՞ւ Ջոնսը լքեց Լիվերպուլը և տեղափոխվեց Ինտեր․ Ֆուտբոլիստը՝ իր որոշման մասին

                  00:01 / 07.09.26

                  Հայտնի է՝ որքան կվաստակի Էնրիկեն նոր պայմանագրով

                  23:41 / 06.09.26

                  Մեր թիմի խաղը դիտելն անհավանական հաճույք էր․ Արտետա

                  23:18 / 06.09.26

                  Ռաֆինյան կրկնել է Մեսսիի ռեկորդը․ միայն երկու ֆուտբոլիստ նման ցուցանիշ ունի 21-րդ դարում

                  23:00 / 06.09.26

                  Ինֆանտինոն կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

                  22:33 / 06.09.26

                  Հենց դա է, ինչ ես ուզում եմ․ Ֆլիկ

                  22:08 / 06.09.26

                  ԱՊԼ-ում միայն մեկ թիմ է, որը դեռ գոլ բաց չի թողել

                  21:45 / 06.09.26

                  🎥 Արսենալը կամային հաղթանակ տոնեց Չելսիի հետ լոնդոնյան դերբիում

                  21:27 / 06.09.26

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  21:07 / 06.09.26

                  🎥 ՀՊԼ․ Շիրակը Գյումրիում հաղթեց Սարդարապատին

                  20:54 / 06.09.26

                  Դարպասապահ Ռոնալդ Կուման կրտսերը դուբլ է գրանցել Էրեդիվիզիում

                  20:33 / 06.09.26

                  🎥 Բարսելոնան գերվստահ հաղթանակ տոնեց Վալենսիայում․ Ֆլիկի թիմը շարունակում է հաղթարշավը

                  20:18 / 06.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Չեմպիոնների Լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները

                  20:50 / 27,08,26

                  Կարդալ ավելին

                  ՉԼ․ Որքան գումար վաստակեց Ցելյեն և ինչ ֆինանսական հնարավորությունից զրկվեց Արարատ-Արմենիան

                  14:11 / 12,08,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

                  23:41 / 03.09.26

                  Կարդալ ավելին

                  Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում

                  0:28 / 24.08.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.