Ավստրալիայի առաջնության մնացած հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Այնուամենայնիվ, առաջնությունը խաղարկվելու է մինչև վերջ, չնայած կորոնավիրուսի համաճարակի: Այս մասին հայտնում են Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Առաջնության վերջին ՝ 29-րդ տուրը, նշանակված է ապրիլի 24-ին:
Ավստրալիայում գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի ավելի քան 250 դեպք: