Բնռցքամարտի Լոնդոնի վարկանիշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը առավելության հասավ Հունգարիան ներկայացնող Ադամ Համորիի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Լոնդոնում Հայաստանի հավաքականից հաղթանակով են մեկնարկել նաև 69 կգ քաշային Անի Հովսեփյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը։
Մարտի 16-ին ռինգ դուրս կգան Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Գուրգեն Մադոյանն (69կգ) ու Արման Դարչինյանը (75 կգ):