«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն մեկնաբանել է «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում:
«Կյորտիս Ջոնսը շատ կարևոր գոլ խփեց մեզ խաղ վերադարձնելու համար, և դրանից հետո ես զգացի, որ մենք սկսեցինք իշխել ոչ միայն գնդակին տիրապետելով, այլև հնարավորություններ ստեղծելով, իսկ հետո եղավ երկրորդ գոլը: Ես երջանիկ եմ։ Դա թիմի, ակումբի, քաղաքի, բոլորի մենթալիտետն է։ Եթե ունեք այս մտածելակերպը, շատ բան հնարավոր է դառնում: Ես սիրում եմ խաղալ այս տղաների հետ: Մենք լավ վերաբերմունք ցուցաբերեցինք և պետք է շարունակենք առաջ շարժվել, քանի որ սա միայն առաջին հանդիպումն է», — Գակպոյի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում հունվարի 24-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։
























































