«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է թիմի վինգեր Նոնի Մադուեկեի առաջընթացը և խոսել նրա հեռանկարների մասին։
«Ես այնքան ուրախ եմ, որ վեց ամիս անց Մադուեկեն վերջապես կարողացավ հասկանալ, թե ինչ էինք պահանջում իրենից:
Նա ունի ներուժ և տաղանդ: Եթե նա իրեն ճիշտ պահի ապագայում, կարող է հաջողակ լինել»,- ասել է Պոչետինոն մամուլի ասուլիսի ժամանակ։
Մադուեկեն լոնդոնյան ակումբ է տեղափոխվել անցյալ ձմռանը 35 միլիոն եվրոյի դիմաց:
























































