«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր բարեգործական հիմնադրամի մասին: Inspired by KM. Ֆուտբոլիստի հիմնադրամը նպատակ ունի օգնել անապահով ընտանիքների երեխաներին։
«Սա իմ հպարտության ամենամեծ աղբյուրն է, ֆուտբոլը և կյանքը միասին վերցրած, քանի որ դա ինձ համար շատ բան է նշանակում: Աշխարհի գավաթում հաղթելուց ավելի՞ն. Այո, քանի որ դա ավելի զվարճալի է և շատ ավելի շատ բան է փոխում, քան աշխարհի առաջնությունը: Աշխարհի առաջնությունն այնքան էլ չփոխեց իմ կյանքը, բայց այս հիմնադրամը փոխեց»,- Մբապեի խոսքը մեջբերում է լրագրող Ադրիեն Գրենյեն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Այս մրցաշրջանում Կիլիան Մբապեն փարիզցիների կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 21 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































