Անգլիական «Լիվերպուլը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (0:0) 34 հարված է կատարել, սակայն դրանցից ոչ մեկն արդյունավետ չի եղել։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է եվրոպական թոփ-5 լիգաների թիմերի շրջանում, որոնք այս մրցաշրջանում չեն կարողացել գոլ խփել իրենց խաղերում, հաղորդում է Opta Sport-ը։
Squawka-ի տվյալներով՝ 2016/2017 մրցաշրջանի մեկնարկից ի վեր Պրեմիեր լիգայի խաղում ընդամենը երկու թիմ է առնվազն 34 հարված կատարել դարպասին՝ չկարողանալով գրավել մրցակցի դարպասը։ Բացի «Լիվերպուլից», «Մանչեսթեր Յունայթեդը» 2016 թվականին «Բարնլիի» հետ խաղում չի կարողացել նման քանակի հարվածները վերածել գոլի։ Այդ ժամանակ «կարմիր սատանաները» 38 հարված կատարել մրցակցի դարպասին։
Այս պահին Պրեմիեր լիգայի 17 խաղից հետո «Լիվերպուլը» 38 միավորով երկրորդ տեղում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 28 միավորով յոթերորդ տեղում է։ Առաջնության առաջատարը «Արսենալն» է՝ 39 միավոր։
























































