«Նյուքասլի» մարզիչ Էդի Հաուն մեկնաբանել է «Ֆուլհեմի» հետ հանդիպման արդյունքները (3-0), նա գոհ է խաղի արդյունքից.
«Եվրագավաթներից դուրս մնալուց հետո պետք է ուշքի գայինք, այդքան էլ հեշտ չէ արագ հաղթահարել նման հիասթափությունը։
Այնպես որ, ես գոհ եմ արդյունքից:
Էմոցիոնալ վերելքը շատ կարևոր է, հատկապես, երբ սպասում ենք կարևոր խաղացողների խաղադաշտ վերադառնալուն»,- Հաուի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
























































