«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը վստահություն ունի իր նկատմամբ։
«Ես մարդ եմ, ով մինչև վերջ վստահում է իր ղեկավարությանը, քանի դեռ ինչ-որ մեկը վերջ չի դնում մեր համագործակցությանը, ինչպես եղավ «Տոտենհեմում», որտեղ ես մինչև վերջ հավատարիմ էի ակումբի տիրոջը։ Իհարկե, ես հասկանում եմ, որ պետք է արդյունքի հասնեմ։ Ես գիտեմ, թե ինչի մասին է ֆուտբոլը. «Չելսիի» հետ պայմանագիր կնքելու իմ որոշումը պայմանավորված էր նրանով, որ վստահում էի ակումբի ղեկավարությանը, որն ինձ առաջարկեց այս աշխատանքը։ Եվ ես կշարունակեմ հավատալ, քանի որ ակումբը ցույց է տալիս, որ վստահում է իմ աշխատանքին»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
«Չելսին» այժմ զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։ Թիմը 16 տուրերում վաստակել է 19 միավոր։
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, լոնդոնյան ակումբը կխաղա «Շեֆիլդ Յունայթեդի» հետ։ Խաղը կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 18։00-ին։
























































