«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները պաշտպան Հարի Մագուայրին ընտրել են նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական էջը։
Նոյեմբերին 30-ամյա պաշտպանը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Ֆուլհեմի» (1-0), «Լուտոն Թաունի» (1-0) և «Էվերտոնի» (3-0) դեմ խաղերին, որոնցում թիմը հաղթել է:
Այս մրցաշրջանում Մագուայրը թիմի կազմում մասնակցել է 17 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
























































