Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ երեք ֆուտբոլիստ կարող է հեռանալ «Չելսիից», հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը վաճառքի կհանի պաշտպաններ Ակսել Դիսասիին և Մարկ Կուկուրելային, ինչպես նաև կիսապաշտպան Կոնոր Գալաhերին։
Հաղորդվում է, որ Գալահերի վաճառքից ստացված ամբողջ գումարը կգրանցվի ֆինանսական հաշվետվություններում որպես շահույթ, քանի որ 23-ամյա խաղացողը «Չելսիի» սան է։ Սա կարող է դրական ազդել ակումբի ֆինանսական ֆեյր-փլեյին համապատասխանելու վրա:
Այս մրցաշրջանում Դիսասին «Չելսիի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Կուկուրելյան ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում և ոչ մի գոլ չի խփել։ Գալահերը անցկացրել է 18 խաղ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։
























































