Կիպրոսի «Արիսի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շպիլևսկու հայրը՝ Նիկոլայ Շպիլևսկին, խոսել է «Պարի Նիժնի Նովգորոդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի մասին։
«Սևիկյանը հարյուր տոկոսով կօգներ «Արիսին»։ Նրա խաղաոճը գրավում է Ալեքսեյ Շպիլևսկուն։ Ես իսկապես սիրում եմ Էդգարին, ես նույնիսկ ավելին կասեմ, այս պատմությունն ինձանից է եկել: Ես դիտում եմ հանդիպումները և տեսնում, որ ֆուտբոլիստն իսկապես հիանալի է։ Որդուս ասել եմ, որ ուշադրություն դարձնի Սևիկյանին։ Նրա մասին տեղեկություններ ենք հավաքել, բայց առայժմ ոչ ավելին։
Որքանո՞վ է իրատեսական Սեւիկյանին Կիպրոս բերելը։ Դժվար է ասել: Նա գործակալներ ունի: Երևի նա առաջարկներ ունի ավելի թոփ առաջնություններից։ Բայց եթե «Արիս» տեղափոխությունը կայանար, նա վստահելի մարզչական ձեռքերում կլիներ, սա հիանալի կլիներ նրա հետագա զարգացման համար»,- Շպիլևսկի ավագի խոսքն է մեջբերել РБ-спорт-ը։























































