«Մալագայի» և Կամերունի հավաքականի նախկին դարպասապահ Կառլոս Կամենին կարծում է, որ երկրպագուների վիրավորանքները Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի հասցեին հիմնականում պայմանավորված են հենց խաղացողի պահվածքով։
«Կարծում եմ, եթե Վինիսիուսն այլ կերպ իրեն պահեր, նրան շատ ավելի քիչ կվիրավորեին։ Այդ պատճառով, երբ մարդկանց հետ խոսում ես նրա մասին, նրանք քեզ ասում են, որ Վինիսիուսը սադրանքի է դիմում։ Դուք ինքներդ կարող եք նկատել, որ դա տեղի է ունենում նրա վերաբերմունքի պատճառով, այլ ոչ թե այլ բանի պատճառով: Լա Լիգայում շատ սևամորթներ կան, բայց նրանք ամեն հանգստյան օրերին չեն տառապում ռասիստական վիրավորանքներից», — Կամենիի խոսքն է մեջբերել Madrid Universal-ը։
























































