Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում վաղը կմեկնարկի աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Ծանրահարթակ ելնողների թվում են ընթացիկ մրցաշրջանում անցկացված աշխարհի պատանեկան առաջնության մեդալակիրներից յոթը:
Մեր հավաքականն արդեն Մեքսիկայում է: Ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանն իր օգնականների հետ մրցահարթակ կուղեկցի Ալեքսանդրա Գրիգորյանին (55 կգ) Աննա Ամրոյանին (76 կգ), Էմմա Պողոսյանին (81 կգ), տղաներից՝ Գոռ Սահակյանին (67 կգ), Մարտին Պողոսյանին (73 կգ), Սուրեն Գրիգորյանին (89 կգ ) և Գարիկ Կարապետյանին (102 կգ):
Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23 –ին: