«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի խաղում ոչ-ոքին (4-4).
«Ես շատ հպարտ և երջանիկ եմ։ Ֆուտբոլիստներն արժանի են գովասանքի, քանի որ նրանց ելույթն այս երեկո հիանալի էր: Մենք հանդիպեցինք մի թիմի հետ, որն, իմ կարծիքով, լավագույնն է աշխարհում։
Խաղի ընթացքում շատ պահեր ինձ հպարտացրին. մեր խաղն իսկապես հիանալի էր: Իհարկե, միշտ էլ բարելավելու բան կա, բայց սա բնական գործընթաց է։
Նման փորձն ու հանդիպումները շատ կարևոր են և շատ ավելի ուժեղ կդարձնեն մեր խաղացողներին ու մեր թիմին։ Եվ հիմա մենք պետք է օգտագործենք ձեռք բերած փորձը հաջորդ հանդիպումներում»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։
























































