Իտալական «Կոմո» ակումբի Մ19 թիմի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կդառնա գլխավոր թիմի մարզիչը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆաբրեգասն այս ամառ ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան իտալական «Կոմոյում» և անմիջապես դարձավ ակումբի կազմում գործող երիտասարդական թիմի մարզիչ։
Իսպանացու գլխավորությամբ նրա սաները առաջնությունում անցկացրել են ութ հանդիպում, որից հետո 12 միավորով յոթերորդ տեղում են։
Այս փորձից հետո ակումբի ղեկավարությունը որոշել է Սեսկին վստահել գլխավոր թիմի ղեկը, որը հանդես է գալիս իտալական Բ Սերիայում։ «Կոմոն» առաջնությունում անցկացրած 12 հանդիպումներից հետո 21 միավորով յոթերորդ տեղում է։ Ֆաբրեգասի համար սա կլինի առաջին փորձը որպես հիմնական թիմի գլխավոր մարզիչ։























































