Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել է «Ֆրոզինոնեին»։ Առաջին կեսից հետո միլանյան թիմը հաղթում է 1։0 հաշվով։
43-րդ րոպեին գրեթե դաշտի կենտրոնից կատարած հարվածով գոլի հեղինակ է դարձել Ֆեդերիկո Դիմարկոն։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։























































