ԱՊԼ 12-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Թիմերը փոխանակեցին 4-ական գնդակ։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հոլանդը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ականջին ու Ռոդրին։
Լոնդոնյան թիմից գոլի հեղինակ դարձան Սիլվան, Ստերլինգը, Ջեկսոնն ու Պալմերը։
Այս տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Չեսլին» 16 միավորով 10-րդն է։