Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Լիլը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Սլովանին»։
Հյուրերի կազմում առաջին կեսում հաշիվը բացեց Ալեքսանդր Չավրիչը։ 2-րդ կեսում տանտերերի կազմում աչքի ընկան Յուսուֆ Յազիջին և Ռեմի Կաբելան։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 90+4-րդ րոպեին։
«Ասթոն Վիլլան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով առավելության հասավ «ԱԶ Ալկմարի» նկատմամբ։ Անգլիական թիմի կազմում աչքի ընկան Լեոն Բեյլին, Յուրի Տիլեմանսը, Օլի Ուոտկինսն ու Ջոն Մաքգինը։
«Աստանան» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Բալկանիին»։ Ղազախական թիմի կազմում աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Վարազդատ Հարոյանը փոխարինման մտավ 90-րդ րոպեին։