Պոլ Մերսոնը կարծում է, որ «Չելսին» կարող է հաղթել «Արսենալին»։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում թիմերը կհանդիպեն «Սթեմֆորդ Բրիջում»։
«Այս շաբաթ «Արսենալը» գալիս է «Սթեմֆորդ Բրիջ», և դա հետաքրքիր կլինի։ Լավագույն թիմերի դեմ «Չելսին» այս մրցաշրջանում լավ է խաղացել:
Հաշվի առնելով «Չելսիի» դիրքն առաջնությունում, թիմերը չեն ցանկանա խաղալ նրանց հետ, քանի որ լավագույն դեպքում նրանք կարող են հաղթել ցանկացածին, և երբ Ռահիմ Ստերլինգն այն մակարդակի վրա է, ինչ նա «Բարնլիի» դեմ խաղում էր, անհնար է նրան կանգնեցնել։
Մաուրիսիո Պոչետինոյի թիմը կարող է հաղթել և սկսել իր մրցաշրջանը, բայց սա նաև կարևոր խաղ է «Արսենալի» համար: Դա նրանց համար կարող է դառնալ հերթական հենման կետը։ Եթե նրանք հաղթեն այս խաղում, ես տեսնում եմ «Արսենալին» որպես տիտղոսի գլխավոր հավակնորդ»,- «Արսենալի» նախկին խաղացողի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։