«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը կարող է ուսի վիրահատության ենթարկվել, որից հետո վերականգնումը կտևի երեքից չորս ամիս: Այս մասին հայտնում է The Times-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ շուտով հայտնի կդառնան շոտլանդացի ֆուտբոլիստի բուժզննման արդյունքները, որոնք ցույց կտան՝ նա ուսի վիրահատության կարիք ունի, թե ոչ։ Եթե վիրահատություն պահանջվի, Ռոբերտսոնի վերականգնումը կտևի 12-ից 16 շաբաթ:
Հիշեցնենք, որ պաշտպանը վնասել էր ուսը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի հանդիպման ժամանակ, որում Շոտլանդիայի հավաքականը 0։2 հաշվով պարտվեց Իսպանիայի հավաքականին։ Ռոբերտսոնը խաղադաշտում անցկացրել է 45 րոպեից էլ քիչ։