«Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը խոսել է այն մասին, որ իրեն համեմատում են «Բարսելոնայի» նախկին խաղացող Սերխիո Բուսկետսի հետ, որը խաղում է նույն դիրքում։
«Ես կցանկանայի ավելի լավը լինել, քան նա: Բայց խոսքը բոլոր ժամանակների լավագույն հենակետային կիսապաշտպանի մասին է։ Եթե կարողանաք գոնե մոտենալ նրա մակարդակին, դա արդեն լավ է»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում COPE-ը:
Հիշեցնենք, որ նախորդ ամառ Բուսկետսը «Բարսելոնայից» տեղափոխվեց «Ինտեր Մայամի»:
























































