Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական փուլի 8-րդ տուրի խաղում Անգլիայից կրած պարտությունը (1:3).
«Կարծում եմ՝ մենք ճիշտ մտադրություններով խաղացինք 90 րոպեների ընթացքում: Ընդհանուր առմամբ, լավ խաղ էր, մեր խաղում որոշ բաներ շատ լավ մակարդակի վրա էին: Բայց մենք մրցակցին թույլ տվեցինք մի բան, որը չպետք է թույլ տալ այնպիսի թիմին, ինչպիսին Անգլիան է, քանի որ նրանք, իհարկե, կօգտվեն դրանից»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Rai Sport-ը։
Հոկտեմբերի 17-ին կայացավ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի 8-րդ տուրի հանդիպումը, որում Անգլիան 3։1 հաշվով հաղթեց Իտալիայի հավաքականին:
























































