«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կիսվել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպման սպասելիքներով։
«Չեմպիոնների լիգան ակումբների համար ամենամեծ մրցաշարն է։ Միայն ՉԼ-ի օրհներգը լսելն արդեն մեծ էներգիա է տալիս խաղադաշտում:
Մենք խաղալու ենք աշխարհի կարևորագույն ակումբներից մեկի դեմ, որը բազմիցս հաղթել է այս մրցաշարում։ Դժվար հանդիպում է լինելու»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Նապոլի» — «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 3-ին, մեկնարկը՝ 23:00-ին։