Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ալֆոնսո Պերեսը խոսել է կանանց և տղամարդկանց ֆուտբոլի տարբերությունների մասին:
«Ես բավականին հակասական կարծիք ունեմ. կարծում եմ՝ շատ լավ է, որ կանայք երկար տարիներ ունեն իրենց սեփական տարածքն ու իրավունքները։ Բայց ես կարծում եմ, որ չի կարելի համեմատել կանանց և տղամարդկանց ֆուտբոլը, քանի որ շատ բան կախված է նրանց բերած եկամուտից և լրատվամիջոցների ազդեցությունից։ Այստեղ համեմատություն չկա։
Վստահ եմ, որ կին ֆուտբոլիստները կցանկանային ստանալ նույն գումարը, ինչ ազգային հավաքականի խաղացողները, բայց չեն կարող։ Կցանկանայի ունենալ Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը, բայց ես այդքան էլ լավը չեմ։ Սա փաստ է։ Ամեն մեկն իր տեղը պետք է իմանա. նրանք չեն կարող բողոքել։ Կանանց ֆուտբոլը զարգանում է, բայց նրանք պետք է ամուր կանգնեն իրենց ոտքերի վրա և հասկանան, որ ոչ մի դեպքում չպետք է իրենց համեմատեն տղամարդ ֆուտբոլիստի հետ»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
























































