ՉԼ-ի գավաթի խաղարկությունում մեկնարկել են 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները: Պատասխան խաղի շրջանակում մրցում են «ՌԲ Լայպցիգն» ու «Տոտենհեմը»:
Խաղի 10-րդ րոպեին Զաբիտցերը առաջ մղեց գերմանական թիմին: 21-րդ րոպեին Զաբիտցերն արդեն դուբլ ձևակերպեց՝ 2-0: Այս պահի դրությամբ «ՌԲ Լայպցիգը» դիմակայությունում առջևում է 3-0 հաշվով: Կարելի է ասել, որ 99 տոկոսով քառորդ եզրափակչում արժանիորեն կհայտնվի գերմանական թիմը: