«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է Իտալիայի առաջնության 6-րդ տուրի «Լեչեի» հետ (1-0) խաղից ստացած տպավորություններով։
«Դժվար խաղ էր, որը պետք է հաղթեինք, հատկապես «Սասուոլոյից» խաղից հետո: Մենք լավ էինք խաղում, երբ նրանք սկսեցին դանդաղ գործել։
Արկադիուշ Միլիկը, ինչպես ամբողջ թիմը, խաղի ընթացքի մեջ մտավ երկրորդ խաղակեսում։ Մենք պետք է ուշադիր խաղայինք մինչև վերջ։
Այժմ մենք ունենք որպես մրցակից «Ատալանտային», սա պայքար է ուժեղ թիմի հետ, որը մրցում է մեզ հետ հավասար»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:
























































