Ամառվա վերջում «Ռոման» «Չելսիից» վարձակալել է հարձակվող Ռոմելու Լուկակուին։ Ինչպես հայտնում է Calciomercato-ն, Ա Սերիայի ակումբն արդեն որոշում է կայացրել 30-ամյա բելգիացու ապագայի վերաբերյալ։
Նշվում է, որ հռոմեական ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը և կարող է առաջարկել գործարքում ներառել Թեմի Աբրահամին։
«Ռոմայի» կազմում Լուկակուն չորս հանդիպում է անցկացնել Ա Սերիայում և Եվրոպա լիգայում։ Այդ խաղերում բելգիացի հարձակվողը երեք գոլի հեղինակ է դարձել։
«Ռոման» Իտալիայի առաջնության հաջորդ հանդիպումը կանցկացնի հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 28-ին, «Ջենոայի» հետ արտագնա խաղում: