«Լեչեի» գլխավոր մարզիչ Դավերսան պատասխանել է այն հարցին, թե իր թիմը կարո՞ղ կրկնել նույն ճանապարհը, ինչ «Լեսթերը» 2015/16 մրցաշրջանում, երբ Կլաուդիո Ռանյերիի թիմը դարձավ Անգլիայի չեմպիոն։
Այս մրցաշրջանում «Լեչեն» մնում է անպարտելի առաջին հինգ տուրերում։ Թիմը հաղթել է «Լացիոյին», «Սալերնիտանային» և «Ջենոային», ինչպես նաև ոչ-ոքի է խաղացել «Ֆիորենտինայի» և «Մոնցայի» հետ:
«Լավ է և ճիշտ, որ կա ոգևորություն։ Սա չպետք է վերածվի էյֆորիայի։ Երկրպագուները կարող են երազել, բայց մենք պետք է կենտրոնացած մնանք։ Նայում եմ վիճակագրությունը և տեսնում, որ որոշ բացասական ցուցանիշներ ենք բարելավում։
Դրական արդյունքները գալիս են ճիշտ վերաբերմունքից: Ես միշտ ոգևորություն եմ գտել, և դա պետք է օգնի մեզ: «Լեսթերը» բոլորովին այլ բյուջե ուներ։ Վստահ եմ, որ «Լեչեն» ավելի փոքր բյուջե ունի։
Սրանք համեմատություններ են, որոնք չեն կարող լինել։ Մենք չենք կարող մտածել, որ ավելի լավն ենք, քան «Յուվենտուսը», ուստի պետք է վճռական և պատրաստ լինենք»,- մարզչի խոսքն է մեջբերել Football Italia-ն: