Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ռուբինը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց «Ֆակելին»։
Հյուրերի կազմում միակ գոլը 85-րդ րոպեին խփեց Վալենտին Վադան։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապտշպան Ուգոչուկվու Իվուն «Ռուբինի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։
«Ռուբինը» 9 խաղից հետո վաստակել է 9 միավոր և 12-րդ տեղում է։
























































