Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրում «Էմպոլիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում ազատ գործակալի կարգավիճակով նոր ֆուտբոլիստ հրավիրել՝ փոխարինելու վնասվածք ստացած Մարկո Արնաուտովիչին։ Վերջինս ամռանը վարձակալական հիմունքներով է «Բոլոնիայից» տեղափոխվել «Ինտեր»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավստրիացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի 45-60 օր։
«Մենք չենք նախատեսում որևէ ազատ գործակալի հետ պայմանագիր կնքել հարձակվողի այդ դիրքի համար: Այդ դիրքում կարող են խաղալ Կլասենն ու Մխիթարյանը»,- Ինձագիի խոսքն է մեջբերել Sky Sport Italia-ն։