«Ատլետիկոն» պատմական ռեկորդ է սահմանել իր նոր տնային մարզադաշտում՝ «Ցիվիտաս Մետրոպոլիտանոյում»:
Կիրակի օրը Լա Լիգայի 6-րդ տուրի խաղում մադրիդցիները սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության են հասել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։ Այս հաղթանակը «Ատլետիկոյի» համար 11-րդ անընդմեջն էր «Ցիվիտաս Մետրոպոլիտանոյում»՝ պատմության մեջ առաջին անգամ։
«Ռեալի» հետ հանդիպումից առաջ «Ատլետիկոն» սեփական հարկի տակ հաղթել է «Աթլետիկին» (1:0), «Սևիլիային» (6:1), «Վալենսիային» (3:0), «Բետիսին» (1:0), «Ալմերիային» (2:1), «Մալյորկային» (3:1), «Կադիսին» (5:1), «Օսասունային» (3:0), «Ռեալ Սոսյեդադինվ (2:1) և «Գրանադային» (3:1):