Անգլիայի առաջնության վեցերորդ տուրում «Նյուքասլը» հաղթել է «Շեֆիլդ Յունայթեդին»՝ 8:0:
Հաղթող թիմի կազմում գոլ են խփել ութ տարբեր խաղացողներ՝ Շոն Լոնգստաֆ, Դեն Բիրն, Սվեն Բոտման, Կալում Ուիլսոն, Էնթոնի Գորդոն, Միգել Ալմիրոն, Բրունո Գիմարայես, Ալեքսանդր Իսակ: «Նյուքասլը» դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին թիմը, որտեղ ութ տարբեր խաղացողներ գոլ են խփել մեկ խաղում (չհաշված ինքնագոլերը), հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։
8:0՝ «Նյուքասլի»՝ ԱՊԼ-ում ռեկորդային հաղթանակի կրկնությունն է Պրեմիեր լիգայում. 1999 թվականին նույն հաշվով թիմը պարտության է մատնել «Շեֆիլդ Ուենսդեյը»։
Վեց տուրից հետո «Նյուքասլը» վաստակել է ինը միավոր և զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը։ Իր հերթին, «Շեֆիլդը», մրցաշարի սկզբից վաստակելով մեկ միավոր, գտնվում է աղյուսակի վերջին հորիզոնականում։